Հասարակաց տան տեղում հյուրանոց է բացվել Փարիզում

Փարիզի Կարմիր լապտերների փողոցի հաստատություններից մեկը փոխել է պրոֆիլը և այժմ գործում է որպես հյուրանոց։ Maison Souquet հյուրանոցը բացվել է ֆրանսիական մայրաքաղաքի անբարո թաղամասում՝  «Մուլեն Ռուժ» հայտնի կաբարեից մի քանի քայլ հեռավորության վրա։

Maison Souquet

Հետաքրքիր է, որ հյուրանոցի համարները անվանվել են հայտնի փարիզյան կուրտիզանուհիների անուններով, որոնց թվում են՝ Գեղեցիկ Օտերոն, Լեան դե Պուժին, Լա Կաստիլոնան և հնագույն մասնագիտության այլ ներկայացուցիչներ։

Maison Souquet

Համարներից բացի հյուրանոցն ունի նաև համմամով լողավազան և սպա կենտրոն։ Հասարակաց տնից ձևափոխված հյուրանոցը ունի նաև գրադարան և ձմեռային այգի։ Նախկին հասարակաց տանը բնակվելու արժեքը կազմում է օրական  338 EUR եվրո։

Maison Souquet

You might also like