Նոր շրջագայություն է նախատեսվում Ուրուգվայում. զբոսաշրջիկները կարող են շրջել «Բրնձե երթուղիով» (Ruta del Arroz), որն էլ անցկացվում է Տրեյնտա ի Տրենսի (Treinta y Tres) և Ռոչայի (Rocha) գերատեսչությունների կողմից: Շրջագայության նպատակն է երկրի մշակութային ավանդույթների պահպանումը և զբոսաշրջիկների ուշադրության գրավումը երկրի արտասովոր վայրերին: Բրինձը Ուրուգվայում սկսել են աճեցնել XVIII դարի վերջից սկսած և մեծ տեղ է զբաղեցնում տնտեսության մեջ:
«Բրնձե երթուղի»-ի մեջ ընդգրկված են Վելասկես (Velasquez), Լասկանո (Lascano), Սեբոլյատի (Cebollati), Չարկեադա (Charqueada), Վերգարա (Vergara) քաղաքները և երկու գերատեսչությունների նույնանուն մայրաքաղաքները: Շրջագայության ընթացքում զբոսաշրջիկներին կծանոթացնեն գյուղատնտեսական պատմություններին և այժմյան գյուղական հասարակության հետ, կբացահայտեն ուրուգվայական խոհանոցի գաղտնիքները և երկրի մշակութային ժառանգությունը, հայտնում է BuenoLatina.ru-ն:
Բացի այդ ամենից ծրագրում ընդգրկված է նաև Սեբոլյատի գետով և Լագոա-Մարին լճով նավարկումը, մարդաբանության թանգարան այցելությունը և թռչունների դիտումը: Երկիրը գտնվում է Հարավային Ամերիկայի հարավ-արևելքում և սահմանակից է Արգենտինային ու Բրազիլիային: Ուրուգվայում կան ընլայնված լողափնյա տարածքներ հանգստի համար նախատեսված և շքեղ առողջարաններ`ջրային սպորտով զբաղվելու բոլոր հնարավորություններով, պատմական և մշակութային բազում հուշարձաններ: