Lonely Planet-ը անվանել է աշխարհի ծովային ամենագեղատեսիլ տեսարանը

Ճանապարհորդական հայտնի Lоnely Planet պորտալը պարզել է, թե որտեղ է գտնվում աշխարհի ամենագեղեցիկ ծովային տեսարանը։ Առաջին հորիզոնականը տրվել է Նորվեգիայի Պրեկեստուլեն քարափին։  Հարթ գագաթով քարափը գտնվում է Ստավանգեր քաղաքից 25 կմ հեռավորության վրա։

preikestolen-norway Նորվեգական տեսարժան վայրը առաջին տեղի համար առաջ է անցել Մեծ Կանյոնի Երկնային արահետից՝ չնայած նրան, որ հրվանդանին մարդու ձեռք անգամ չի կպել, իսկ հրապարակը ստեղծվել է բացառապես բնության կողմից։ Նորվեգական քարափը նաև առաջ է անցել Օքլենդի  Սքայ Թաուեր ռադիոաշտարակից և Զամբիայի Վիկտորիա ջրվեժի Knife Edge Point դիտահարթակից։

skywalk-grand-canyon

«Ապակե հատակը և երկնաքերերը հրաշալի են, բայց Նորվեգիայի հսկա քարի կտորը առաջարկում է լավագույն տեսարանը»,—իր ընտրությունը բացատրել է  Lоnely Planet-ը։

sky_tower

You might also like