Ամրագրված տուրից հրաժարվելու ամենաանհեթեթ պատճառները

Ամրագրված տուրի չեղարկման կանոններն ու պայմանները մշտապես ներկայացված են գործակալության և ճանապարհորդի միջև կնքվող պայմանագրում։ Սակայն ոչ բոլոր զբոսաշրջիկներն են հստակ գիտակցում հետևանքներն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ ճանապարհորդությունը անսպասելիորեն չեղարկելու դեպքում։  Ավստրալիական Wotif տուրօպերատորը որոշել է կիսվել ինտերնետ օգտատերերի հետ ամրագրված տուրից հրաժարվելու ամենաանհեթեթ պատճառների իր ցանկով․

– Ավտոմեքենան կարող է կեղտոտվել տանից հեռանալու դեպքում։

Car

– Ընտանի կենդանուն վիրահատել են։

Pet
– Զբոսաշրջիկը թունավորվել է ծովային մթերքներից։

Tourist
– Ավստրալիայի բնակիչը, գալով օդանավակայան, անհրաժեշտություն չի համարել Նոր Զելանդիա մեկնելու համար բերել իր անձնագիրը։

Passport
– Նշանակման երկրում ցուրտ եղանակի պատճառով զբոսաշրջիկը փոշմանել է մեկնել այնտեղ (այսինքն, նրա ճանապարհորդությունը կկայանա  4 ամսից)։

cold
– Զբոսաշրջիկները բաց են թողել իրենց թռիչքը, չմտածելով այն մասին, որ այլ երկիր մեկնելու համար պետք է գնալ միջազգային թռիչքների տերմինալ։

international_terminal

Հարկ է նշել, որ հարգելի պատճառների թվում են իրադարձությունները, որոնք թույլ չեն տալիս լքել երկիրը  (օրինակ, հարազատի մահը) և առողջական վիճակը (հիվանդություններն ու վնասվածքները)։ Գոյություն ունեն նաև ճանապարհորդությունը չեղյալ համարելու ժամկետներ (2 շաբաթից մինչև մի քանի օր՝ կախված ամրագրման ամսաթվից։

You might also like