Զբոսաշրջիկները, ովքեր ցանկանում են այցելել Բարսելոնայի հայտնի La Boqueria շուկան, այժմ չեն կարող ամբողջովին վայելել այս դիտարժան վայրի բերկրանքը։
Շուկայի վաճառականները խնդրել են իշխանություններին սահմանափակել էքսկուրսիոն խմբերի մուտքը․ այժմ տուրերը չեն անցկացվի պիկ ժամերին, որպեսզի չխանգարեն տեղաբնակներին։ La Boqueria-ի վաճառականները նշում են, որ մեծ խմբերը հատկապես խանգարում են ուրբաթ և շաբաթ օրերի առաջին կեսին, երբ զբոսաշրջիկները խոչնդոտում են բարսելոնացիների առևտրին։
Ընդ որում, ինչպես նշում են վաճառականները, զբոսաշրջիկներն՝ իրենք, սահմանափակվում են նվազագույն առևտրով, ինչի պատճառով եկամուտը նվազում է։ Այժմ խմբերը չեն կարող այցելել հայտնի շուկա ուրբաթ և շաբաթ օրերին 8:00-ից 15:00-ն։ Իսկ անվտանգության աշխատակիցները կհետևեն, որ նոր կանոնը պահպանվի։