Նախկին Bridewell բանտը փոխել է իր նշանակությունը․ շենքը, որտեղ նախկինում գիշերել են մանր հանցագործությունների համար ձերբակալվածները, այժմ կընդունի օրինապահ հյուրերի։ Նոր հյուրանոցը կարևոր է Լիվերպուլի համար ճարտարապետության տեսանկյունից․ շենքը դասված է Grаde II կատեգորիայի, որում գտնվում են Անգլիայի նշանավոր կառույցները։
Այժմ պատմական չորսհարկանի շենքը վերածվել է հյուրանոցի և պատրաստ է ընդունել հյուրերի ժամանակակից հարմարություններով համարներում։ Նախկին բանտը կառուցվել է 19-րդ դարում և սկզբում նախատեսված է եղել ոստիկանական բաժանմունքի համար։