Աշխարհի առաջին կինոթատրոնը կատուների հետ կհայտնվի Լոնդոնում

Ամենատարբեր հաստատությունների ղեկավարները չեն հոգնում շահագործել ընտանի կենդանիներին և բացում են նոր վայրեր՝ կատուների մասնակցությամբ։ Մոտ ապագայում Լոնդոնում կհայտնվի առաջին կինոթատրոնը, որտեղ հնարավոր կլինի ֆիլմ դիտել հմայիչ կենդանուն գրկած։

catcinema

Երկու ակտիվիստ մտադիր են հավաքել  120 հազար GBP, որպեսզի բացեն աշխարհում առաջին կատվակինոթատրոնը։ Գաղափարը շատ պարզ է․ այցելուները կդիտեն ֆիլմ կատուների ընկերակցությամբ փոքրիկ հաստատության հարմարավետ միջավայրում։ Գաղափարի հեղինակները չորքոտանի աշխատակիցներին մտադիր են գտնել տեղի կենդանիների ապաստարանից։

catcinema

Թեև նոր կինոթատրոնի տեղը դեռ չի ընտրվել, բայց նախատեսվում է տեղ ընտրել քաղաքի արևելյան մասին հեռու, որտեղ գործում է Լոնդոնի առաջին կատվասրճարանը։

 

You might also like