Թագուհին դժգոհ է ժամանակակից նվերների որակից

Բրիտանական թագուհի Ելիզավետա II-ը դժգոհել է, որ թագավորական ընտանիքի համար նվերները այլևս այն չեն. գրում է The Daily Express-ը: Ինչպես նշում է թերթը՝ միապետին նվիրված վերջին նվերների թվում են խոզանակը և աղբյուրի ջրով շիշը:

Queen complains about the quality of modern gifts

Օրերս Ելիզավետա II-ը պարզել է, որ նվերների հարցում իր նախորդների բախտը ավելի է բերել. նշվում է հոդվածում: Առաջին անգամ ուսումնասիրելով պոեզիայի գիրքը, որը թագավորական ընտանիքին 1812 թվականին նվիրել է Պարսկաստանի շահը,  88-ամյա Ելիզավետա II-ը ասել է. «Նման նվերներ դուք այլևս չեք ստանում»:

Queen complains about the quality of modern gifts

Նորին մեծությունը այցելել է Վինձորում գտնվող գրադարանը, որտեղ մեկնարկել են արքայական փաստաթղթերի թվայնացման նախագիծը: Մասնավորապես, նա ուսումնասիրել է  Գեորգ I, Գեորգ II, Գեորգ III, Գեորգ IV և Վիլհելմ  IV միապետների ժամանակների գրքերը և նամակները, որոնք նախկինում փակի տակ էին պահվում:

Queen complains about the quality of modern gifts

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է թվայնացնել  350 հազար էջ, որոնք հասանելի կլինեն ուսումնասիրությունների համար: Մինչ այս հրապարակվել է այդ նյութերի միայն  15%-ը: Նախագծի նպատակն է փոխել գեորգյան Բրիտանիայի մասին պատկերացումները:

Queen complains about the quality of modern gifts

You might also like