Մարոկկոյի Մարաքեշ քաղաքը ճանաչվել է 2015 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունը։ Տվյալները ներկայացրել են TripAdvisоr զբոսաշրջային ծառայության մասնագետները։
Հայտնի ռեսուրսը կազմել է այս տարվա առավել գրավիչ ուղղությունների ռեյթինգ՝ հիմնվելով զբոսաշրջիկների ակնարկների և նախընտրությունների վրա։ Առաջատարի ընտրության հարցում հատուկ ուշադրություն է հատկացվել այնպիսի չափանիշների, ինչպիսիք են՝ հյուրանոցների և ռեստորանների վարկանիշները, ինչպես նաև՝ օգտատերերի թողած կարծիքների որակը և քանակը։
Տարվա լավագույն ուղղությունների եռյակում հայտնվել են նաև Կամբոջայի Սիեմրիպը և Ստամբուլը։ Նրանց հետևել են Հանոյը, Պրահան, Լոնդոնը, Բուենոս Այրեսը, Հռոմը, Փարիզը և Քեյփթաունը։