Զբոսաշրջիկները, ովքեր չեն սիրում բնակվել հյուրանոցներում, կարող են կանգ առնել 404 հյուրանոցում

Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում բացվել է հյուրանոց՝ առեղծվածային  «404» անվանումով։ Հաստատությունը հյուրանոցային գործում նորաձև դարձած  միտումի մարմնավորումն է․ հյուրանոց նրանց համար, ովքեր չեն սիրում․․․մնալ հյուրանոցներում։

The404Hotel_Exterior
«404»-ը ստեղծված է՝ որպես օազիս  մեծ քաղաքում, մեկուսի ապաստարան բաց տարածքում, որտեղ իրականացվում է «անտեսանելի» սպասարկման հայեցակարգը։ Այստեղ ընդունարանում չկա սովորական ադմինիստրատոր․ հյուրանոց գալուց մեկ օր առաջ հաճախորդին էլեկտրոնային փոստով ուղարկվում է  հյուրանոցի և համարի մուտքի գաղտնաբառը։ Հյուրանոցը շատ փոքրիկ է, ունի ընդամենը հինգ համար։ Կատարելապես մաքուր  (և անսպասելիորեն ընդարձակ) համարներում հյուրերին սպասում է Sferra ընկերության անկողնային պարագաներ և  Malin + Goetz ընկերության կոսմետիկ միջոցներ։

The404Hotel_Room

Պարզ և հասարակ, բայց էլեգանտ ոճը ընդգծված է ֆոտոնկարիչ Քերոլայն Էլլիսոնի աշխատանքներից Նեշվիլի պատկերներով։ Ի դեպ, լուսանկարները պատերին պարբերաբար փոփոխվում են, այնպես որ հյուրերը ապրում են, այսպես կոչված, գեղարվեստական պատկերասրահում։ Կարճ ասած՝ յուրաքանչյուր հյուրի համար հյուրանոցը փորձում է ստեղծել յուրահատուկ լիարժեք-ընտանեկան մթնոլորտ։ «404» հյուրանոցի ռեստորանային սրահը և բացօթիկը միաժամանակ տեղավորում է  56 հյուրի։ Հյուրանոցի խոհանոցը առաջարկում է լավ գիներին ցանկ, հիմնական ուտեստները եվրոպական խոհանոցի են, մթերքները՝ տեղական արտադրության։

404 Kitchen

You might also like