11 էկզոտիկ միրգ, որոնք արժի համտեսել

Եթե սովարական խնձորն ու նարինջը ձեզ  հոգնեցրել են, և դուք ցանկանւմ եք փորձել նոր  և անսովոր համ, ուրեմն ժամանակն է արտասահմանյան մրգերը համտեսելու համար։

Եղջյուրավոր սեխ

horned-melon

Եղջյուրավոր սեխը աշխարհում հայտնի է նաև՝ որպես աֆրիկյան վարունգ։ Այն աճում է ոչ միայն Աֆրիկայում, այլև՝ այլ շատ երկրներում։ Նրա մուգ կանաչ պտղամիսը ավելացնում են աղանդերներին, պաղպաղակներին կամ հենց այդպես ուտում։

Մանգոստին

Mangosteen

Տարօրինակ տեսքով մանգոստինը ձևով հիշեցնում է կաղնու, իսկ համով՝ դեղձի։ Նրա պտղամիսը բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել նրանց, ովքեր բուժվում են քաղցկեղից կամ սրտի հիվանդություններից։

Կումկվատ

kumquat

Այս փոքրիկ ցիտրուսը համով նման է կիտրոնի և մանդարինի խառնուրդի։ Այն շատ օգտակար է մրսածության դեպքում։ Ի դեպ, այն կարելի է աճեցնել նաև տնային ծաղկազամբյուղում։

Ջեքֆրուտ

jackfruit

Ջեքֆրուտը, որը հայտնի է նաև որպես հացի ծառի պտուղ, աճում է Հնդկաստանում, Շրի Լանկայում, Ավստրալիայում և մի շարք այլ երկրներում։ Այն համարվում է ամենամեծ մրգերից մեկն աշխարհում, համով նման է արքայախնձորին։ Ի դեպ, ջեքֆրոտից պատրաստում են ոչ միայն քաղցրավենիքներ, այլև՝ չիփսեր։

Լիչի

lichi

Եվրոպան վաղուց գրաված լիչի պտուղները աճում են Հնդկաստանում  և Թայվանում։ Սպիտակ պտղամսով և կարմիր կաշվով փոքրիկ մրգերը նման են խաղողի, բայց ավելի օգտակար են։

Նոնի

noni

Ոչ այդքան գրավիչ նոնի միրգը նաև անվանում են պանրային պտուղ կամ կարճլիկ՝ իր տեսքի համար։ Նոնին հազվադեպ են ուտում մաքուր վիճակում, ավելի հաճախ դրանից հյութ են պատրաստում, որը օգտակար է աղեստամոքսային հիվանդությունների համար։

Ռամբուտան

rambutan

Փռչոտ ռամբուտանը, որը  ավելի շատ միջատի է նման, քան մրգի, աճում է Մալայզիայում։ Այն ունի քաղցր պտղամիս և անուտելի սերմեր, որոնք զբոսաշրջիկները սիրում են տանել իրենց հայրենիք և փորձել աճեցնել։

Յանգմեյ

angmei

Չինական հատապտուղային ծառը երկար ժամանակ իր հայրենիքում համարվում էր դեկորատիվ, բայց դա զբոսաշրջիկներին չէր անհանգստացնում։ Անսովոր հյութալի պտուղները այնքան արագ էին սպառվում, որ չինացիները որոշեցին բավարարել պահանջարկը։ Այժմ յանգմեյ կարելի է գնել ամեն քայլափոխին։

Պիտայա

pitaya

Պիտայան կակտուսային ընտանիքի պտուղ է, որը տարբեր երկրներում կոչվում է վիշապի միրգ, մարգարտային միրգ կամ հատապտուղային տանձ։ Այն թթու է և շատ հարմար շոգին ծարավը հագեցնելու համար։ Մրգի պտղամիսը կարող է լինել տարբեր գույների, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ։

Դուրիան

durian

Դուրիանը շատ հակասական միրգ է, քանի որ ասիացիները այն համարում են  «մրգերի թագավոր», այն դեպքում, որ եվրոպացիները տանել չեն կարողանում դրա հոտը։ Այնպես որ պետք է գոնե մեկ անգամ համտեսել դուրիան, որպեսզի հասկանալ՝ այն ձեզ դուր գալիս է, թե ոչ:

Կարամբոլա

karambola

Կարամբոլայի քաղցր աստղիկները, որոնցով սիրում են զարդարել աղանդերները, աճեցվում են Ասիայի հարավ-արևելքում։ Դրանք հարուստ են վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ համեղ են, այնպես որ դրանք սննդակարգ ավելացնել միանշանակ արժի։

Միակ բանը, որ պետք է պահպանել այս էկզոտիկ մրգերը համտեսելիս, դա չափավորությունն է։ Մի կերեք անծանոթ մրգեր մեծ քանակությամբ, անգամ, եթե դրանք շատ համեղ են։ Հիշեք, որ ձեր ստամոքսը և համային ընկալիչները դեռևս սովոր չեն դրանց։

Իհարկե, մեր երկրում այս արտասահմանյան պտուղները այդքան էլ մատչելի չեն, որոշներն էլ՝ առհասարակ  չկան, այնպես որ, եթե իսկապես սիրում եք մրգեր, ապա գնեք տոմսեր դեպի Թայլանդ, Հնդկաստան և Վիետնամ և վայելեք հանգիստը մրգային դրախտում։

You might also like