Museum Week ակցիայի շրջանակներում «Թվիթեր» սոցիալական ցանցում հնարավոր կլինի տեսնել աշխարհի խոշորագույն և առավել ճանաչված թանգարանների գանձերը։ Նման ակցիա անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ 2014 թվականին նրա հեղինակ և նախաձեռնող հանդիսացան մշակութային հաստատությունների ֆրանսիացի ղեկավարները։
2015 թվականին օնլայն փառատոնը մուտք կբացի դեպի աշխարհի 60 երկրների ավելի քան 2200 թանգարանների հավաքածուները, իսկ Ֆրանսիան, որտեղ ծնվել է այս գաղափարը, կներկայանա 300 թանգարաններով։ Բացի ցուցանմուշներից, մասնակիցների էջերում հնարավոր կլինի տեսնել նրանց շենքերի ճարտարապետական առանձնահատկությունները, ինչպես նաև՝ ծանոթանալ տարբեր լեգենդներին, գաղտնիքներին և հետաքրքիր փաստերին։
«Թանգարանային շաբաթը» կտևի մարտի 23-ից 29-ին, իսկ գլուխգործոցներին և մշակութային օբյեկտներին նվիրված «թվիթները» հնարավոր կլինի գտնել #MuseumWeek հեշթեգով։