Մեծ Բրիտանիա. «The Beatles» և 10 նոր փաստեր

VisitBritain-ը առաջարկում է հետաքրքրաշարժ շրջայց Լոնդոնի տեսարժան վայրերով, որոնք կապված են լեգենդար «Բիթլզ» քառյակի հետ:



Շրջագայության ընթացքում զբոսաշրջիկները կայցելեն այնպիսի հայտնի վայրեր, ինչպիսիք են Փոլ Մաքքարտնիի (Paul McCartney) լոնդոնյան տունը և գրասենյակը, զարմանահրաշ ռոքնռոլ  բնակարանները, որտեղ տարբեր ժամանակներում ապրել են Ջոն Լենոնը (John Lennon), Յոկո Օնոն (Yoko Ono), Ռինգո Սթարը (Ringo Starr)  և Ջիմի Հենդրիքսը (Jimi Hendrix), կզբոսնեն  հայտնի Abbey Road ճանապարհով, որը պատկերված է  «բիթլների» վերջին ալբոմի լուսանկարում, կտեսնեն այն վայրը, որտեղ 1969 թվականին կայացել է  խմբի վերջին համերգը և այլ վայրեր:


«Բիթլզ»-ի վայրերով շրջայցը հետաքրքրաշարժ զբոսանք է, որի  ընթացքում դուք կարող եք  այցելել լեգենդար քառյակի սիրված վայրերը, ինչպես նաև հիանալ Լոնդոնով: Ուղևորության արժեքը կազմում է 15.00 ֆունտ ստեռլինգ: Իսկ մինչ ուղևորության մեկնելը, ձեզ ենք ներկայացնում 10 փաստ «Բիթլզ»-ի մասին, որոնց մասին հավանաբար տեղյակ չեք:



1. Պենի-լեյն. ամեն ինչում մեղավոր է ռոքնռոլը
1967 թվականի լիվերպուլյան Պենի-լեյն (Penny Lane) հիթից հետո, գրեթե չէր դադարում փողոցի անվանումով թիթեղների գողությունը: Հոգնելով անվերջանալի ծախսերից`  տնտեսող լիվերպուլյան քաղաքապետարանը որոշեց փողոցի անվանումը գրել հենց տների պատերի վրա:

2. Քաղցած եք.
«Բիթլզ»-ի երգերում հնարավոր է գտնել եգիպտացորենի փաթիլների, տրյուֆելների, մեղրի, ութոտնուկների, հնդկահավերի, հատապտուղների, ձվերի, պղպեղների և թխվածքաբլիթների մասին հիշեցումներ:

3. Դեվիդ Բոուիի  (David Bowie) սուպեր հիթը` «Fame»-ը, գրել են Փոլ Մաքքարթնին և Ջոն Լենոնը:

4. Փոլ Մաքքարթնիի «Yesterday» երգը, որը, ի դեպ, վերջերս ճանաչվել է դարի ամենահայտնի երգը, համաձայն BBC-ի հարցման, սկզբում ունեցել է   երաժշտությունը, իսկ հետո միայն բառերը: Աշխատանքային տարբերակում առաջին տողը հնչում էր այսպես. «scrambled eggs, oh my baby how I love your legs» և միայն որոշ ժամանակ անց նա ստեղծեց այս տողերը «yesterday, all my troubles seemed so far away»:

5. Ով է Մել Էվանսը:
Սա բարդ պատմություն է: Մել Էվանսը (Mal Evans) եղել է «Բիթլզ»-ի հյուրախաղերի մենեջերը և խմբի մի քանի հիթերի անփոխարինելի մասնակիցը: Հենց նա է պատասխանել զարթուցիչի զանգին  «A Day in the Life» երգում:

6. «Բիթլզ» խմբում երկու ձախլիկ կա` Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը:

7. Փոփ երաժշտության մուսան. Փեթթի Բոյդ
Եթե դուք լսում եք բիթլզյան «Something»-ը կամ Էրիկ Քլեփթոնի (Eric Clapton) Wonderful Tonight»-ը և   «Layla»-ն, դրանց համար հարկավոր է շնորհակալություն հայտնել Փեթթի Բոյդ (Pattie Boyd) անունով կնոջը: Հենց բրիտանացի մոդելն է ոգեչնչել իր ամուսնուն` Ջորջ Հարիսոնին  (George Harrison) ստեղծել 1969 թվականի «Something» սինգլը, իսկ հետո նրանով հետաքրքրվել է Էրիկ Քլեփթոնը: Անգամ մեկ անգամ երկու տղամարդ մասնակցել են կիթառային դուելի  կնոջ  ուշադրությանն արժանանալու համար: Թերևս  դա եղել է արդյունավետ սիրային եռանկյուն ռոք երաժշտության աշխարհում:

8. Շեր և Ռինգո Սթար
Նախքան այն պահը, երբ Շերը (Cher) դարձավ Շեր, կոկորդային երգի հիանալի վարպետուհին ելույթ է ունեցել Բոննի Ջո Մեյսոն (Bonnie Jo Mason) անվանումով: Բոննի Ջոյի առաջին սինգլը դարձել է  «Ringo I love you» երգը, որը գրվել է «Բիթլզ»-ի ազդեցության տակ: Սակայն սինգլը այդպես էլ եթեր չբարձրացավ. տեղացի ռադիոհեռարձակողները որոշել էին, որ Շերի ցածր ձայնը պատկանում է տղամարդու, և արգելեցին երգը`  որպես միասեռականների սիրային բալլադ:

9. 1967 թվականի   «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» ձայնապնակի թողարկման  ժամանակ տուփի հակառակ կողմում տպված են եղել ալբոմի բոլոր երգերի տեքստերը. ռոք-երաժշտության պատմության մեջ դա առաջինն էր:


10. «Բիթլների» «Lucy in the Sky with Diamonds» երգի Էլթոն Ջոնի (Elton John)   քովր-տարբերակում կարելի է լսել կիթառի հնչյուններ և Ջոն Լենոնին` որպես բեք-վոկալ: Ասում են, երգի հեղինակ Լենոնը բարձր է գնահատել Էլթոնի տարբերակը  (նա քովրն անվանել է «Dr. Winston O’Boogie»), և ասում են, որ  նույնիսկ նախընտրում էր դա, քան իր բնօրինակը:

You might also like