Քաթարը ամփոփել է 2014 թվականի զբոսաշրջային արդյունքները

Անցյալ տարի Քաթար այցելել է  2.8 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 8.2%-ով ավելի շատ է, քան անցյալ տարվա ցուցանիշը․ հայտնում է Hotelier Middle East-ը։ 2014-ը դարձել է ամենահաջողվածը Քաթարի զբոսաշրջային ոլորտի համար, որը պատրաստվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը։

Qatar

Անցյալ տարի Քաթար այցելած զբոսաշրջիկների 40%-ը եկել են  Ծոցի, 15%-ը՝ Եվրոպական, իսկ  28-ը՝ Ասիայի և Օվկիանիայի երկրներից։ Հյուրանոցների զբաղվածությունը կազմել է  73%, և հինգաստղանի հհյուրանոցները վերցրել են զբոսաշրջիկների  առյուծի բաժինը։

Qatar

Ներկայումս Քաթարը նախատեսում է կամ արդեն կառուցում  57 հյուրանոց, 5 թանգարան և գրադարան, 22 առևտրի կենտրոն և 21 սպորտային կենտրոն, 11 թեմատիկ այգի, 6 գործարար կենտրոն և թատրոն։

You might also like