Գործող հրաբուխների, տաք աղբյուրների և գեյզերների երկիրը՝ Իսլանդիան, ունի յուրահատուկ գեղեցկությամբ բնություն։ Այս-կղզի-պետությունը թաքնվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում՝ Արկտիկայի շրջանում։Այն գրավում է զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից իր բնության տեսարժան վայրերով, որոնք հնարավոր չէ տեսնել աշխարհի մեկ այլ վայրում։
Իսլանդիայում գրեթե չկա ազգանուն հասկացությունը․ հիմնականում այն ունեն օտարերկրյա ծագում ունեցող քաղաքացիները (բնակչության 10 %)։ Ազգանվանը այստեղ փոխարինում է հայրանունը կամ մայրանունը, որին ավելացվում է son վերջածանցը տղամարդկանց դեպքում և dóttir-ը՝ կանանց։ Օրինակ՝ Բյորկ Գուդմունդսդոթթիր (Գուդմունդի դուստր)՝ հայտնի իսլանդացի երգչուհի և կոմպոզիտոր։ Բացառիկ դեպքերում հանդիպում են հայրանվան և մայրանվան համադրումներ։
Իսլանդիայի խորհրդարանը ամենահինն է Եվրոպայում։ Առաջին անգամ, այսպես կոչված, ալտինգը (իսլանդերենից՝. «համընդհանուր ժողով») տեղի է ունեցել 930 թվականին Թինգվեդլիր ժամանակակից ազգային պարկի տարածքում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Ժողովները այստեղ շարունակվել են մինչև 1798 թվականը։
Իսլանդիան մոլորակի այն երկու վայրերից մեկն է, որտեղ կարելի է դիտարկել պլատֆորմերի բաժանումը (Հյուսիսային Ամերիկայի և Եվրասիայի) ոչ միայն ջրի տակ, այլև՝ ցամաքում։ Ամեն տարի դրանց միջև ճեղքը ավելանում է մոտ 2 սմ-ով։ Բացի այդ, երկրի հյուսիսային ափին դայվերները հնարավորություն ունեն լողալ դրանց ճեղքում։
Անկախ նրանից, թե դրսում ինչ եղանակ է, Իսլանդացիները բարբեքյու են պատրաստում։ Գրիլի սարքը այստեղ չեն պահում նկուղում նույնիսկ ձմռան ամիսներին, այն օգտագործում են ամբողջ տարին։ Եվ, իհարկե, գրիլի սարքի վրա պատրաստված մթերքները նրանք առատորեն ծածկում են իրենց սիրելի թանձրուկներով և խավարտներով։
Իսլանդիայում մերկությունը չի քննադատվում։ Տեղաբնակները բնավ չեն ամաչում մերկանալ հանրության առջև։ Հիմնականում մերկ մարդկանց կարելի է հանդիպել երկրաջերմային լողավազաններում, որոնք այստեղ բավականին շատ են։
Իսլանդիան էկոլոգիապես ամենամաքուր երկրներից մեկն է աշխարհում։ Այն լի է հրաբուխներով, ինչը հնարավորություն է տալիս տեղաբնակներին օգտագործել էներգիայի երկրաջերմային աղբյուրները։ Բացի այդ, որպես էներգիայի աղբյուր, իսլանդացիները կարող են օգտագործել ջրային ուղիները։
Տեղաբնակները նախընտրում են իրենց փոքրիկներին թողնել դրսում, որպեսզի նրանք լավ քնեն և շատ մաքուր օդ շնչեն։
Իսլանդիան յուրահատուկ լանդշաֆտով երկիր է։ Սա հրաբուխային բարձրավանդակ է՝ մինչև 2 կմ գագաթներով, տաք աղբյուրներով, գործող հրաբուխներով, գեյզերներով; 103 հազար կմ² ընդհանուր մակերեսից 11,8 հազար կմ²-ը ծածկված է սառցադաշտով։
Այժմ Իսլանդիայի Ալտինգի շենքը գտնվում է Ռեյկյավիկում։ Այն իրենից ներկայացնում է միապալատ խորհրդարան, որի կազմի մեջ մտնում են 63 պատգամավոր։
Իսլանդիայում հանցագործության մակարդակը գրեթե հավասար է զրոյի։ Այստեղի ոստիկանությունը կարիք չունի զենք կրելու, իսկ մայրերը երեխաներով մանկասայլակները թողնում են հենց փողոցում։ Այդ պատճառով, չզարմանաք, եթե սրճարանի կամ խանութի մոտ նկատեք մանկասայլակում քնած փոքրիկի։
1915-ից 1989 թվականներին Իսլանդիայում գործել է ալկոհոլի արգելք, ի դեպ, վերջին 54 տարիներին այն տարածվել է միայն գարեջրի վրա, այդ պատճառով, երբ արգելքը հանվեց, գարեջուրը մեծ տարածում գտավ երկրում։ Ամեն տարի մարտի մեկին այստեղ նշվում է Գարեջրի օրը։ Տոնի շրջանակներում իսլանդացիները օգտագործում են մեծ քանակությամբ գարեջուր։ Հարկ է նաև նշել, որ գարեջուր կարելի է գնել միայն սպիրտային խմիչքների պետական խանութներից։ Անկախ ձեռներեցներին արգելվում է ալկոհոլ վաճառել երկրում։
Գարեջրից բացի իսլանդացիները անտարբեր չեն նաև խավարտների և թանձրուկների հանդեպ, որոնք ավելացնում են գրեթե բոլոր ուտեստներին։
Չնայած Իսլանդիայի լեռնային գագաթների լուսանկարներին, որոնք դուք կարող եք հանդիպել, երկրում, իրականում, չկա ոչ մի լիարժեք լեռ։ Եթե ուշադիր դիտեք լուսանկարները, կարող եք նկատել, որ գրեթե բոլոր լեռները և բլուրները ունեն հարթ գագաթներ, քանի որ դրանք, ինչպես իրենց հովիտները, առաջացել են սառցաբեկորների շնորհիվ, որոնք առաջացրել են հովիտներ և բարձր լեռնաշղթաներ։ Երկրում նաև շատ են հրաբուխները, որոնք անտեղյակ դիտորդը կարող է շփոթել լեռան հետ։
Իսլանդիայում գրեթե չկան ծառեր։ Այստեղ աճում են դրանց շատ քիչ տեսակներ։ Շատ ծառեր կտրել են առաջին եկվորները, որպեսզի տներ կառուցեն։
Դադար տվեք և խոսեք բարձրաձայն։ Դուք խոսեցիք արտաշնչելով, ճի՞շտ է։ Եվս մեկ բան, որը իսլանդացիներին տարբերում է մյուսներից։ Որոշ բառեր և նույնիսկ նախադասություններ նրանք արտաբերում են ոչ թե արտաշնչելով, այլ ներշնչելով։ Դա հատուկ է նաև Հյուսիսային Եվրոպայի այլ լեզուներին։