Անգլիական Բաթ քաղաքի ամենաբանուկ փողոցում հայտնվել է անսովոր հյուրանոց, ոը գտնվում է պղպջակում։ Թափանցիկ պղպջակի մեջ փակված հյուրանոցային համարը հյուրերին առաջարկում է պանորամային տեսարան։
Համարում կա մահճակալ, անկողնային պարագաներ և լոգակոնք։ Միակ անհարմարությունը զուգարանի բացակայությունն է, որի համար հյուրերը պետք է այցելեն մոտակա հյուրանոց։
Բացի այդ, անցորդները կարող են հետևել, թե ինչպես է հյուրը պատրաստվում քնել կամ լոգանք ընդունում։ «Այս հյուրանոցը, անկասկած, ամաչկոտ մարդկանց համար չէ»,-նշել է LateRooms.com-ի ներկայացուցիչը։
Ընկերությունը մտադիր է պղպջակային հյուրանոցներ տեղադրել ամբողջ Բրիտանիայում․ գրում է Dailymail-ը։ Անսովոր հյուրանոցային համարը կարելի է ամրագրել օրական 70 եվրոյով։