Բրիտանական մայրաքաղաքի արևելքում նոր աշտարակը բաց կթողնի արևի լույսը և ստվեր չի գցի փողոցի վրա։ Նորարարական երկնաքերը մշակել են լոնդոնյան NBBJ ընկերության ճարտարապետները։
Նախագծի հեղինակները նախատեսում են կառուցել երկու երկնաքեր, որոնցից մեկը կդառնա հսկա գնդաձև հայելի, որը կարտացոլի արևային լույսը ներքևի ստվերի վրա, որը կգցի երկրորդ շենքը։
Արտացոլվող լույսը, կառուցման առանձնահատկությունների շնորհիվ, կհետևի ստվերին՝ մշտապես փոխելով իր դիրքը օրվա ընթացքում։ Անսովոր երկրաքերը կհայտնվի Լոնդոնի արևելքում՝ Գրինվիչ թերակղզում։