Դահուկորդները առողջարաններում թողնում են բիկինի, սելֆիի ձող և Ձմեռ պապի գլխարկ

Skiers forget to resorts bikini stick to self and Santa hatՄեծ Բրիտանիայի խոշորագույն տուրօպերատորը, որը մասնագիտացած է լեռնադահուկային տուրերում, կազմել է վիճակագրություն՝ նվիրված այն իրերին, որոնք զբոսաշրջիկները հաճախ մոռանում են շալեում, ապարտամենտներում կամ հյուրանոցներում լեռներում հանգստանալիս։ Համաձայն ստացված տվյալների՝ ինչ-որ բան մոռանում է ամեն վեց լեռնադահուկորդներից մեկը, միջինում մոռացված իրի արժեքը կազմում է  219 ֆունտ (307 եվրո)։ Մասնավորապես,  2014/2015 ձմռան սեզոնի ընթացքում մի քանի առավել հայտնի առողջարաններում հայտնաբերվել են մոռացված  լեռնադահուկային կոշիկներ (7 ձախ և 8 աջ ոտքի), 12 լեռնադահուկային ակնոց և դիմակ, 15 զույգ տղամարդկանց ջերմային ներքնազգետս, հրդեհային ծառայության աշխատակցի անցաթուղթ, մանիկյուրի հավաքածու, հասարակ և ձգվող ներքնազգեստ․ հայտնում է Superski.ru-ն։ Հասարակ իրերի թիվը, ինչպիսիք են՝ մոռացված դրամապանակները, բջջային հեռախոսները, և աքսեսուարները, սովորաբար շատ մեծ է և չի հաշվվում։ Բացի այդ, առավել հաճախ զբոսաշրջիկները թողնում են Ձմեռ պապի գլխարկներ (գտնվել է  98-ը), սելֆիի ձողեր (17) և «մանկինի», այսպես կոչված՝ տղամարդկանց բիկինի։ Մոռացված առավել էկզոտիկ իրերի ցանկը գլխավորում է բրիտանական հայտնի EastEnders սերիալի հերոսուհու ստվարաթղթե մոդելը, ինչպես նաև՝ անհատական պատվերով շրթհարմոնը։ Զբոսաշրջիկների հեռացումից հետո համարներում գտնվել են նաև չորս ամանորյա հագուստ և երկու չբացված ամանորյա նվեր։

You might also like