Մեքսիկայում կանցկացվի Պաղպաղակի պատմական փառատոն

2015 թվականի մարտի 28-ից ապրիլի 6-ին Մեխիկո շրջանի Սոչիմիլկո քաղաքը  130-րդ անգամ կընդունի Պաղպաղակի տոնավաճառը, որը ամեն տարի այստեղ է գրավում հազարավոր քաղցրասերների։

Ice Cream festival

Փառատոնը կանցկացվի քաղաքի կենտրոնական հրապարակում և անվճար կլինի այցելուների համար։ Տոնին պաղպաղակագործները կներկայացնեն  անուշեղենի լայ տեսականի, որոնց թվում կլինեն ինչպես ավանդական համերը, այնպես էլ՝ շատ օրիգինալները։ Մասնավորապես՝ փառատոնին կարելի է համտեսել պանրի, տեկիլայի, խոզապուխտի, ծովախեցգետնի և կակտուսի հյութի համով պաղպաղակներ։

Ice Cream festival

Բացի համտեսումից, տոնի շրջանակներում նախատեսված են ցուցադրություններ, պարային շոու և ազգային խոհանոցի ներկայացում։

You might also like