10 վայր երկրի վրա, որոնց իրական լինելուն դժվար է հավատալ (Մաս 2)

Նայելով այս լուսանկարներին՝ դժվար է հավատալ, որ այս վայրերը իսկապես գոյություն ունեն մեր մոլորակում։ Բայց դա իսկապես այդպես է։ Առանց ֆոտոշոփի օգնության բնությունը ստեղծում է իրենց գեղեցկությամբ զարմանք առաջացնող արարումներ, որոնք ստիպում են մարդուն կրկին սիրահարվել իր մոլորակին։ Ձեզ ենք ներկայացնում 10 ամենայուրօրինակ և գեղատեսիլ վայրերը, որոնք գտնվում են Երկրի տարբեր անկյուններում։ Առաջին մասին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ։

Կյերագբոլտեն քար, Նորվեգիա

STONE KERAGBOLTEN, NORWAY

Կյերագբոլտենը առանց չափազանցության ամենավտանգավոր քարն է աշխարհում։ Նորվեգիայի Կյերագ բարձրավանդակ այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր պարտքն է համարում բարձրանալ այդ  5  խորանարդ մետր ծավալով ժառյակտորի վրա, որը կախված է  984 մետր բարձրության վրա, և տպավորիչ լուսանկարվել։ Ընդ որում, ցանկացած քամի կարող է խլել այդ խիզախի կյանքը, սակայն դա քչերին է կանգնեցնում։

Ռորայմա լեռ, Հարավային Ամերիկա

MOUNTAIN Roraima, SOUTH AMERICA

Ռորայմա լեռը գտնվում է Հարավային Ամերիկայի միանգամից երեք երկրներում՝ Բրազիլիա, Վենեսուելա, Գայանա։  2723 մետր բարձրությամբ  և 34  քառակուսի կիլոմետր մակերեսով բարձրավանդակը իրենից ներկայացնում է գրեթե կատարյալ ուղղանկյուն եռանկյուն։ Տեղի կլիմայի առանձնահատկությունների պատճառով Ռորայման գրեթե շուրջ տարին գտնվում է ամպերից վերև, ինչը բնապատկերը դարձնում է անկրկնելի։ Ի դեպ, հենց այս վայրն է ոգեշնչել Արթուր Կոնան Դոյլին «Կորուսյալ աշխարհ» վեպը գրելու համար։

Վայտոմո քարայր, Նոր Զելանդիա

Waitomo Caves, NEW ZEALAND

Բնության ևս մեկ անկրկնելի հրաշք՝ Վայտոմո քարայր Նոր Զելանդիայում։ Քարայրի ներքին տարածքը ծածկված է հարյուր հազարավոր լուսատտիկներով, այդ պատճառով, եթե այստեղ այցելեք մութ ժամանակ, պատերին կտեսնեք հրաշալի տեսարան։ Մինչ զբոսաշրջիկները նավակներով լողում են քարայրային լճակում, լուսատտիկները, վառ լույս արձակելով, ստեղծում են ոչերկրային տեսարան։

 Դրացենի ծառեր, Եմեն

TREES dracaena, Yemen

Եմեն հանրապետության կազմում գտնվող Սոկոտրա կղզին եզակի է՝ շնորհիվ իր անսովոր ֆլորայի։ Երկար երկրաբանական մեկուսացման արդյունքում, ինչպես նաև՝ բարձր ջերմաստիճանի և երաշտի պատճառով, այստեղ առաջացել է ծառերի յուրատահուկ տեսակ՝ Դրացենի կամ «վիշապի արյունոտ ծառ»։ Այդ անվանումը ծառը ստացել է նրանից արտադրվող կարմիր հեղուկի պատճառով։ Եմենից բացի ուրիշ ոչ մի տեղ Դրացենին հանդիպել հնարավոր չէ։

Չանդ Բաորի, Հնդկաստան

Chand Baoro, INDIA

Հնդկաստանի հին աստիճանավոր Չանդ Բոարի ջրհորը, իհարկե, բնության ստեղծագործություն չէ, բայց իր եզակիությամբ արժանի է հայտնվելու աշխարհի նոր հրաշալիքների ցանկում։ X դարում կառուցված Չանդ Բաորին բաղկացած է 3500 նեղ աստիճաններից, որոնք տանում են դեպի ջրի պահուստարան, որը համարվում է մահացու վտանգավոր մարդու համար դրանում առկա թունավոր բակտերիաների պատճառով։ Սակայն այդ փաստը հետ չի պահում հազարավոր զբոսաշրջիկներին , ովքեր ձգտում նե հպվել սառը ջրին դրան հասնելուց հետո։

You might also like