Մեր օրերում ինքնաթիռում հակամարտություններ հաճախ են առաջանում։ Դրանց համար պատճառ կարող է հանդիսանալ ինչպես հարևան ուղևորի դժգոհությունը, այնպես էլ՝ ավիաընկերության աշխատակցի այս կամ այն արարքը։ Սակայն, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խուսափել նման իրավիճակից, կարող են օգտվել հակամարտության կարգավորման ամենապարզ գործիքից․ բավարար է միայն հյուրասիրել մյուս ուղևորին, օրինակ՝ գնելով նրա համար որևէ ալկոհոլային խմիչք։
Yahoo Travel նորությունների պորտալի խմբագիր Ջո Պիացցան կիսվել է սեփական ճանապարհորդական փորձով։ Կայքի աշխատակցուհին ստիպված է լինում ամեն ամիս իրականացնել մինչև 50 թռիչք, և ալկոհոլը հաճախ օգնում է նրան լուծել խնդիրները մյուս ուղևորների հետ։ Ստորև ներկայացված է իրավիճակների ցանկ, որոնցում նվիրված մեկ գավաթ շամպայնը կամ այլ ալկոհոլային խմիչքը կարող է օգնել խուսափել կոնֆլիկտից։
1. Եթե դուք չեք ուզում, որ ձեր առջև նստած ուղևորը բացի նստատեղը։
2. Եթե ձեր երեխան լացում է և խանգարում մյուս ուղևորին։
3. Եթե ցանկանում եք զրույցի բռնվել հարևան ուղևորի հետ, որի հետ երկար ճանապարհ եք գնալու։
4. Եթե դուք չեք ցանկանում զրուցել հարևանի հետ։
5. Եթե ձեր հարևանը խռմփացնում է, բավարար է թեթև հպվել նրան և զբաղեցնել զովացուցիչ ըմպելիքով։
6. Եթե դուք ցանկանում եք տեղերով փոխվել։
7. Եթե դուք նստած եք պատուհանի մոտ, բայց հաճախ եք սանհանգույց գնում։