Ավիապատահարների թիվը 2014 թվականին եղել է ամենացածրը թռիչքների պատմության մեջ և հասել է 1:4.4 միլիոն թռիչք հարաբերակցության․ հայտնում է IATA-ն։ Եվ դա չնայած Malaysia Airlines-ի երկու ինքնաթիռների պատահարներին։ Անցած տարի աշխարհում գրանցվել է 12 պատահար, որոնցում մահացել է 641 մարդ, թեև վերջին 5 տարիների ընթացքում միջին ցուցանիշը կազմել է 19 ավիավթար, 517 զոհ։
Չնայած այն հանգամանքին, որ МН 370-ի անհետացման պատճառները անհայտ են, այն դասակարգված է՝ որպես մահվան ելքով վթար, իսկ МН 17, որը պայթեցվել է Ուկրաինայի վրա, ներառված չէ վիճակագրությունում, ինչպես որ դրանում ներառված չեն սեպտեմբերի 11-ի դեպքերի ինքնաթիռները։ 2014 թվականին ավելի քան 3.3 միլիարդ մարդ շրջագայել է 30.6 միլիոն ռեակտիվ և 7.4 միլիոն տուրբովինտային ինքնաթիռներով 38 միլիոն երթուղիներով։