Բրիտանացի երեխաները երազում են ուղևորվել դեպի Լուսին և Դիսնեյ Լենդ

Բրիտանացի երեխաները պատմել են ճանապարհորդությունների մասին, որոնք նրանք ցանկանում են կատարել, և դրանցից ամենատարածվածը եղել է ճանապարհորդությունը դեպի Լուսին. այս մասին հայտնում է Daily Mail-ը:

sunshine.co.uk կայքում անցկացրել են 3-8  տարեկան երեխաների զբոսաշրջային նախասիրությունների ուսումնասիրություն, որի արդյունքում կազմել են բրիտանացի երեխաների նախընտրած ճանապարհորդությունների վարկանիշային աղյուսակը: Այսպիսով, Լուսինը եղել է մրցակցությունից դուրս: Նրան հաջորդել են Դիսնեյ Լենդը և «Նարնիայի» ֆանտաստիկ քրոնիկոն` գրված Քլայվ Սթեպլիզ Լևիսի կողմից: Այնուհետև «Հոգսմիդ» (Hogsmeade) հրաշագործների գյուղն է: Ինչպես նաև` երեխաները ցանկանում են լինել Ավստրալիայում, այցելել Վինի Թուխին և նրա ընկերներին, տեսնել Լապլանդիան և Սանտա Կլաուսին:

Երեխաների նախընտրած ուղևորությունների լավագույն տասնյակը.

1. Լուսին
2. Դիսնեյ Լենդ
3. «Նարնիա»
4. «Հոգսմիդ»
5. Լապլանդիա
6. Hundred Acre Wood (Վինի Թուխի հայրենիքը)
7. Հոգվարդս
8. Pride Rock (Առյուծ արքա)
9. Ավստրալիա (Գրավում են արկածները)
10. Bikini Bottom (Ֆանտաստիկ սերիալ ստորջրյա աշխարհի համար)

You might also like