Նրանք, ովքեր երբեք չեն պատրաստվում գնալ ջունգլի, բայց շատ են ցանկանում տեսնել, թե այն ինչպիսին է, հնարավորություն են ստացել դիտել Ամազոնյան ջունգլիները իրենց սիրելի բազկաթոռին նստած։
Google խումբը, օգտագործելով զիփ գիծը և տեսախցիկը, որը շարժվում է 100 կմ/ժ արագությամբ, ստեղծել է Արիպուանա և Մադեյրա գետերի մոտ գտնվող անտառի պանորաման։ Նոր պանորամաները Google-ի խմբի և Amazonas Sustainable Foundation-ի (FAS) համատեղ աշխատանքն է։
Ջունգլիների լուսանկարները վերջիններն են ռեսուրսի քարտեզում, որը վերջերս այնտեղ ավելացրել է հյուսիսափայլի, Մեծ Կանյոնի, Գալապագոսյան կղզիների և Ավստրալիայի ստորջրյա լուսանկարները․ գրում է The Telegraf-ը։