Փարիզը կզրկվի իր գլխավոր տեսարժան վայրերից մեկից

Ֆրանսիական մայրաքաղաքի Համաձայնության հրապարակի հայտնի պտտանիվը շուտով կփոխի իր տեղակայման վայրը և կտեղափոխվի Բրյուսել։ Ատրակցիոնը կլքի Փարիզը մոտ ապագայում։ Սակայն, քաղաքային իշխանությունները խոստանում են  հին անիվի տեղում բացել նոր ատրակցիոն արդեն 2016  թվականին։

Ferris wheel

Բրյուսելի  Foire du Midi խոշոր տոնավաճառի կազմակերպիչները գնել են պտտանիվը Փարիզից և առաջիկայում պատրաստվում են այն տեղափոխել Բելգիա։ Նախկինում անիվը Փարիզում տեղադրվում էր տարվա մեջ միայն մի քանի ամիս, բայց ատրակցիոնը այնքան հայտնի դարձավ, որ վերջին ժամանակներս գործում էր առանց ընդմիջումների։

Ferris wheel Փարիզի իշխանությունները ընդգծում են, որ համաձայնել են վաճառքին ոչ թե գումար վաստակելու նպատակով, այլ նոր նախագծի պատճառով։ 2016 թվականի ամռանը, երբ Փարիզում կանցկացվի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, Համաձայնության հրապարակում կհայտնվի նոր պտտանիվ, որը ավելի մեծ կլինի, քան նախորդը։ Նախագծի համաձայն՝ ատրակցիոնը կլինի ֆուտբոլային ոճով և խցիկներից բացի կունենա նաև ռեստորան։

You might also like