Մեծ Բրիտանիայում արագ սննդի KFC ռեստորաններում սկսել են սուրճը մատուցել ուտելի բաժակներով։ Այս մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mirror-ին։ Նոր սպասքը պատրաստված է յուրօրինակ թխվածքաբլիթով, որը փաթաթված է շաքարային թղթի մեջ և պատված ջերմակայուն սպիտակ շոկոլադով, որի վրա դրված է ընկերության լոգոտիպը։
Նշվում է, որ սկզբում բաժակը ամուր է, և այն ուտելը դժվար է, սակայն հետագայում այն սկսվում է հալչել։ Բաժակը ստեղծվել է The Robin Collective ընկերության հետ համատեղ, որը զբաղվում է փորձարարական սպասքի արտադրությամբ։ Ընկերության ներկայացուցիչ Բրենդի Ռայթը (Brandy Wright) հայտարարել է, որ նոր բաժակները լիովին ուտելի են և ունեն բնական համային արոմատիզատորներ։
«Մենք սնուցել ենք բաժակները շրջակա միջավայրի՝ դաշտային ծաղիկների, թարմ խոտի և նույնիսկ կոկոսային արևապաշտպան քսուկի բույրերով»,-հայտարարել է Ռայթը։ Նա նշել է, որ օգտագործվել են հենց այս բույրերը, քանի որ դրանք կարող են մարդկանց հիշեցնել տաք քաղաքի, ամառային արձակուրդի և հանգստի մասին։