«Հրաշագործությունը» այժմ ավելի թանկ արժե

Disney The Walt Disney ընկերությունը թանկացրել է իր թեմատիկ զվարճանքի այգիների գները։ Այժմ մեծահասակի մեկօրյա տոմսի արժեքը Կոլիֆորնիայի Դիսնեյլենդում կարժենա  $100 դոլար՝ ի տարբերությւոն նախկին $96 դոլարի։ «Կախարդական Թագավորության» (անգլ. the Magic Kingdom) տարածք մուտք գործելու համար, որը նույնպես պատկանում է Դիսնեյ ընկերությանը, այցելուն պետք է վճարի  $105 դոլար։ Ավելացել են նաև մանկական տոմսի գները ( 3-ից 9 տարեկան)։ Այժմ կալիֆորնիական Դիսնեյլենդ այցելությունը այդ տարիքային երեխաներին կարժենա  $93 դոլար, նախկինում արժեր  $90 դոլար։ «Կախարդական Թագավորության» մանկական տոմսերի արժեքը ավելացել է $6 դոլարով՝ հասնելով  $99 դոլարի։ Դիսնեյի այլ թեմատիկ այգիներում մանկական տոմսերի գները դեռևս տատանվում են  $88-ից  $91 դոլարի միջև։ Սակայն ընկերության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գնաճում ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ ընկերությւոնը իր այգիներում գները բարձրացնում է, որպես կանոն, տարին մեկ անգամ։
You might also like