Հայտնի են ամենավտանգավոր երկրները զբոսաշրջուհիների համար

Հնդկաստանը ճանաչվել է ամենավտանգավոր երկիրը զբոսաշրջուհիների համար․ վիճակագրության համաձայն՝ Հարավային Ասիայում կանանց վրա հարձակվում են ամեն 20 րոպեն մեկ։ Այս տվյալներն է ներկայացնում Հնդկաստանի հանցագործությունների գրանցման ազգային բյուրոն։

womenԿանանց վրա հարձակումների  քանակով երկրորդ տեղը զբաղեցնում է Բրազիլիան, որտեղ հանցագործների ակտիվության աճը կազմում է 157 % վերջին մի քանի տարվա ընթացքում։ Կանանց վրա հարձակումների դեպքերը շատ են նաև Թուրքիայում, ինչն էլ թույլ է տվել այս երկրին հայտնվել երրորդ հորիզոնականում։  Զբոսաշրջուհիների համար վտանգավոր երկրների տասնյակում են հայտնվել նաև Թայլանդը, Եգիպտոսը, Կոլումբիան, ՀԱՀ-ը, Մարոկկոն, Մեքսիկան և Քենիան։

You might also like