Հունիսին Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կհայտվի նոր ժամանցի տեսակ զբոսաշրջիկների համար՝ ստորջրյա սաֆարի։ Սաֆարին նախատեսված է չորս ժամվա համար։ Այդ ընթացքում զբոսաշրջիկներին կառաջարկեն սուզվել Յաս (Yas)կղզու երկու կետերից՝ գիդի ուղեկցությամբ, ով կհուշի, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել ջրի տակ, ինչպես նաև՝ զբոսանք լողափի երկայնքով ցածր ալիքի ժամանակ, որը խոստանում է հանդիպում ծովային կենդանիների հետ։
Սուզման վայր մասնակիցներին կտեղափոխեն մոտորանավակով՝ միևնույն ժամանակ ցուցադրելով տեղի մանգլենի անտառները։ Սաֆարիին մասնակցելու համար պետք չէ լինել սերտիֆիկացված դայվեր, պարզապես պետք է կարողանալ լողալ դիմակով և խողովակով։ Խմբում կարող է լինել երկուսից ութ մարդ։ Սաֆարիի արժեքը 300 դիրհամ է (80 դոլար)։ Դայվինգի սարքավորումները, սնունդ և ջուր կարող եք բերել ձեզ հետ։