Պրահայի ամրոցը կբացի մինչ այժմ հանրության համար անհասանելի պատկերասրահը

Պրահայի ամրոցում, որը չեխական մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրն է, այցելուների համար ժամանակավոր կբացվի դահլիճը, որը սովորաբար փակ է եղել հանրության համար: Խոսքը  Ռուդոլֆի պատկերասրահի մասին է, որը տեղակայված է Նոր թագավորական պալատի հյուսիսային մասում: Այդտեղ հնարավոր է այցելել հունվարի 20-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում: Նախկինում պատկերասրահը նախատեսված է եղել միայն Ռուդոլֆ II կայսեր նկարների հավաքածուի համար, որն էլ  արվեստի մեծ սիրահար է եղել:

Կայսեր մահվան 400 ամյակի կապակցությամբ, որը լրանում է այս տարի, պատկերասրահում պատրաստված է յուրահատուկ ցուցահանդես, նվիրված միապետի կյանքի վերջին օրերին և թաղմանը:  Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված կլինի Ռուդոլֆի թաղման հագուստը,  և յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կներկայացվի վավերագրական ֆիլմ  կայսրի մասին: Մուտքի տոմսի արժեքը 20 կրոն է (78 եվրոցենտ), իսկ մինչև 15 տարեկան երեխաները կարող են ցուցահանդեսին այցելել անվճար, հայտնում է  ILOVECZ.RU-ն:

You might also like