Երկրներ, որտեղ «դավաճանությունը» սովորական բան է

Durex ըներությունը հրապարակել է ամենաանհավատարիմ ազգերի վարկանիշային աղյուսակը: Ցանկում առաջին տեղը զբաղեցրել են Թայլանդի բնակիչները, նրանց հետևում են դանիացիները և իտալացիները: Sexual Wellbeing Global Survey ուսումնասիրությունը վերաբերվում էր ոչ միայն դավաճանությանը, այլև՝ սեքսուալ առողջությանը առհասարակ: Վարկանիշից պարզ է դառնում, որ 56  տոկոս թայլանդցիները դավաճանում են իրենց կողակիցներին:

0285abfd3ca33ff0e9060806dc6fd8c0Նշվում է, որ երկրի բազմաթիվ ամուսնական զույգեր վարում են անկանոն սեռական կյանք: Durex-ի անցկացրած հարցմանը մասնակցել է 26 հազար մարդ աշխարհի 26 երկրներից: Ամեն երկրում հարցմանը մասնակցել է հազար մարդ: Ուսումնասիրությունը նշում է, որ Ֆրանսիայում և Գերմանիայում բնակիչների մեծամասնությունը ընդունում է դավաճանությունը և դա չի համարում հարաբերությունները խզելու պատճառ: Թոփ-10  երկրները, որոնց բնակիչները  դավաճանում են իրենց կեսին առավել հաճախ.

1. Թայլանդ (56 տոկոս)
2. Դանիա (46 տոկոս)
3. Իտալիա (45 տոկոս)
4. Գերմանիա (45 տոկոս)
5. Ֆրանսիա (43 տոկոս)
6. Նորվեգիա (41 տոկոս)
7. Բելգիա (40 տոկոս)
8. Իսպանիա (39 տոկոս)
9. Մեծ Բրիտանիա (36 տոկոս)
10. Ֆինլանդիա (36 տոկոս)
Նշվում է, որ հարցումը եղել է անանուն:

 

You might also like