Ձմռան ավարտին մի շտապեք հավաքել և հեռու անկյունում պահել լեռնադահուկային սարքավորումները: Վաղ գարունը համարվում է տարվա լավագույն եղանակներից մեկը լեռներում գտնվող լեռնադահուկային առողջարաններ այցելելու համար:
Skyscanner զբոսաշրջային պորտալի խմբագիրները կազմել են 10 լավագույն լեռնադահուկային առողջարանների ցանկը վաղ գարնանը սահելու համար, որում հայտնվել են.
1. Վալ Տորանս, Ֆրանսիա;
2. Ռիկսգրանսեն, Շվեդիա;
3. Օրե, Շվեդիա;
4. Տին, Ֆրանսիա;
5. Ցերմատտ, Շվեյցարիա;
6. Սաաս Ֆե, Շվեյցարիա;
7. Լիվինո, Իտալիա;
8. Հասան, Ճապոնիա;
9. Ուիստլեր, Կանադա
10. Մամմոտ, Կալիֆորնիա, ԱՄՆ: