6 ամենատարածված թակարդները՝ նախատեսված զբոսաշրջիկների համար

Նույնիսկ ամենափորձառու ճանապարհորդները կարող են դառնալ խաբեությունների զոհ: Չէ որ յուրաքանչյուր երկրում տեղացի հանցագործները օգտագործում են խաբեության տարբեր մեթոդներ, որոնք պարզելը գրեթե անհնար է:

Ստորև ձեզ ենք ներկայացնում 6 ամենատարածված խաբերության մեթոդները, որոնց մասին զբոսաշրջիկները երբևէ չէին մտածի:

AIRPORT-SECURITY

1. Վերահսկողության գոտուն մոտեցած ուղևորը պետք է դատարկի գրպանները: Անվտանգության աշխատակցի հետ զրույցի ընթացքում, ով դիտավորյալ շեղում է ուղևորին, խաբեբաները դատարկում են հոսքագծի սկուտեղի պարունակությունը:
2. Գանձապահի տված անդորագրում ապրանքների քանակը և գները չեն համապատասխանում իրականությանը:
3. Ոստիկանության կոռումպացված աշխատակիցները առանց պատճառի կանգնեցնում են ճանապարհորդներին կաշառք կորզելու նպատակով:
4. Անսպասելի զանգ հյուրանոցի ադմինիստրացիայից, որը հայտնում է, որ խնդիրներ են ծագել ձեր պլաստիկ քարտի տվյալների հետ: Ձեր քարտի տվյալները կրկին հաղորդելու փոխարեն պետք է իջնել ընդունարան և ճշտել խնդիրը:
5. Փողոցային վաճառականների կողմից վաճառվող «թանկարժեք» քարերը գրոշի արժեք անգամ չունեն:
6. Ուտեստի առաքում, որը հաճախորդները չեն պատվիրել իրենց հյուրանոցային համար: Անհրաժեշտ է ադմինիստրացիայից ճշտել, թե դա նվեր է արդյոք, հակառակ դեպքում՝ պատվերի արժեքը կարող է ձեզ տհաճ անակնկալ մատուցել:

Hotel Room

You might also like