Որպեսզի Թայլանդում առաջին քայլից հաճելի լինի, Սուվարնաբհումիի և Պհուկետի օդանավակայաններում բացվել են հատուկ սիրային միջանցքներ մաքսայինը արագ անցնելու համար: Ողջ փետրվար ամիսը ТАТ-ը անցկացնում է այդ գովազդային ակցիան, որին մասնակցելու համար երիտասարդ զույգերը պետք է գրանցվեն այդ միջանցքներում՝ ստեղծված Սուվարնաբհումիի և Պհուկետի օդանավակայաններում:
Իրականում, որպեսզի խուսափեք խտրականությունից, ТАТ-ը հայտարարել է, որ բոլոր սիրահար սրտերը, նորապսակները և սիրահար զույգերը իրավունք ունեն անցնել այդ սիրո միջանցքով: ТАТ-ը կլիներ սովորական արշավ, եթե չլիներ միջոցառումները. սիրահարների համար կանցկացվեն վիճակախաղեր, որոնց շահումը հյուրանոցում բնակության, շքեղ ՍՊԱ բուժման ծառռայության, ռեստորանում ընթրիքի և այլ ռոմանտիկ իրավիճակների հնարավորություն կտա:
Սուվարնաբհումիում սիրահարների գրանցման տաղավարները գտնվում են ուղևորների ժամանման գոտում՝ A և G ելքերի մոտ, մինչև ներգաղթյալների սպասարկման տաղավարին հասնելը: Պհուկետի օդանավակայանում տաղավարները գտնվում են ուղևորների համար նախատեսված գլխավոր սրահում: