Տարփանքը Սուրբ Վալենտինի օրը զգացմունքները ցուցադրելու լավագույն միջոցը չէ, սակայն, եթե խոսքը գնում է Նյու Յորքի մասին, ապա կանոնները չեն գործում: Kimpton ցանցի երկու հյուրանոցները՝ Eventi և Ink48, որոշել են գույներ ավելացնել և սիրահարներին առաջարկել հատուկ փաթեթ՝ «Մոխրագույնի 50 երանգ»: Փետրվարի 14-ին՝ տարվա ամենառոմանտիկ օրը, մեծ էկրաններ կբարձրանա Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի 50 երանգ» բեսթսելլեր ֆիլմը: Բոլորը կխոսեն այդ մասին… Սակայն ո՞ւմ են պետք խոսակցությունները. մտածել է Kimpton հյուրանոցային ցանցի մարքեթինգային տնօրեն Շենոն Սպիլետը և ստեղծել ծառայությունների հատուկ փաթեթ Սուրբ վալենտինի օրվա առթիվ, որը կրում է «Մոխրագույնի 50 երանգ» անունը: Մի քիչ գովազդ հյուրանոցի համար, մի քիչ՝ ֆիլմի, և հեռուստէկրանի տեսությունը կվերածվի պրակտիկայի: Նրանք, ովքեր նախընտրում են չդիտել կիրք, այլ տրվել դրան, կարող են ձեռք բերել այն՝ մեկ գիշերվա համար վճարելով $659 դոլար:
– լյուքս համար շամպայնով;
– 50-րոպեանոց մերսում զույգի համար;
– էրոտիկ խաղալիքների հավաքածու ամենահայտնի «մեծահասակների համար նախատեսված խանութներից մեկից»՝ Babeland store-ից, որոնց թվում է՝ մետաքսե «ստրուկի հավաքածու»;
– $200 դոլարի սերտիֆիկատ լավագույն դիզայներների հավաքածուներիի ներքնազգեստի համար;
– Սեքսի թանգարանի 2 տոմս;
– և, իհարկե, հատուկ ճաշացանկ՝ սև շոկոլադով, ելակով, ավոկադոյով և բանանով:
Այս առաջարկը պետք է դառնա Սուրբ Վալենտինի տոնի ժամանակակից մեկնաբանությունը, որպեսզի հերքի այս տոնի հետ կապված կարծրատիպերը և այն իսկական հաճույքի վերածի: «Մոխրագույնի 50 երանգ» փաթեթը կարելի է ձեռք բերել փետրվարի 5-ից մարտի 1-ին: