Լոնդոնում կբացվի ռեստորան՝ «Գահերի խաղ»-ի ուտեստներով

Ամերիկյան կաբելային հեռուստատեսությունը հայտնել է, որ  2015 թվականի փետրվարի 13-ին բրիտանական մայրաքաղաքում կբացվի ռեստորան՝ նվիրված «Գահերի խաղ» հայտնի հեռուստասերիալին:

Game of Thrones

Սակայն հաստատությունը կգործի ընդամենը 3 օր: Ռեստորանը կբացվի BluRay-ի եթերում սերիալի 4-րդ սեզոնի թողարկման պատվին և կձևավորվի «Գահերի խաղի» այն վայրի ոճով, որտեղ տեղի են ունենում Թագավորական նավահանգստի փոքր խորհրդի գաղտնի հանդիպումները:

Game of Thrones

Ռեստորանի ճաշացանկը դեռևս գաղտնի է պահվում, սակայն հայտնի է դարձել, որ սերիալի երկրպագուներին կմատուցեն ուտեստներ, որով սնվում են սերիալի հերոսները:

You might also like