Ֆինանսական մագնատ Էդուարդ Լյուիսի և գեղեցկուհի Վիվիանի հեքիաթը գրավել է հազարավոր կանանց սրտերը ամբողջ աշխարհում: «Սիրունիկը» ֆիլմի 25-ամյակի առթիվ Բևերլի Հիլզի Four Seasons Beverly Wilshire Hotel հյուրանոցի ղեկավարությունը առաջարկում է իր հաճախորդներին օգտվել ծառայությունների նոր փաթեթից:
15 հազար դոլար արժողությամբ ծրագիրը ներառում է բնակությունը լյուքս դասի հյուրանոցում, շոփինգ Բևերլի Հիլզի խանութներում անձնական խորհրդատուի ուղեկցությամբ, էթիկետի դասընթացներ, պիկնիկ և ռոմանտիկ ընթրիք:
Հյուրանոցի հյուրերը, որտեղ տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումները, նաև կարող են վերարտադրել Ջուլիա Ռոբերթսի և Ռիչարդ Գիրի հայտնի տեսարանները հատուկ ֆոտոսեսիայի շրջանակներում: Ծառայությունների ավելի լայն ընտրանիով համանման այլ առաջարկները կարժենան 22,5 և 100 հազար դոլար: