Ֆլորենցիայում հունվարի 30-ին Լեոպոլդի կայարանում տեղի է ունեցել ուղղահայաց այգու մեծ բացումը, որը մոտավորապես չորս մետր բարձրությամբ և քսան մետր լայնությամբ կանաչ բույսերից ձևավորված հսկայական պատ է:
«Ուղղահայաց» այգին ստեղծվել է Պորտա ալ Պրատո կայարանի հարակից կողմում: Այգին աճեցվել է քաղաքային INTHREE նախագծի շրջանակներում, որը նախատեսված է բարելավել Ֆլորենցիայի շրջակա միջավայրը:
Այժմ բետոնե պատերի փոխարեն այցելուները և քաղաքի բնակիչները կարող են հիանալ բույսերով ստեղծված պատով, որը ոչ միայն զարմանահրաշ գեղեցկություն ունի, այլև՝ ներծծում է մանր փոշին: