Մեծ Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են նոր տուրիստական արշավի մեկնարկի մասին: Ինչպես հայտնել է զբոսաշրջության դեպարտամենտի ներկայացուցիչը՝ գլխավոր աստղը կդառնա հանրահայտ Լոխնեսյան հրեշը, որը, ըստ առասպելի, ապրում է Շոտլանդիայի համանուն լճում կամ, ինչպես ժողովուրդն է ասում, Նեսսիում: Քանի որ Լոխ Նեսսի գաղտնիքը մշտապես գրավել է մարդկանց, որոշում է կայացվել ավելի ընդլայնել այդ ուղղությունը՝ դարձնելով այն առանձին տուր: Արշավի ծրագիրը շատ հագեցած է և կընդգրկի մինչև 2019 թվականը:
Այն իր մեջ ներառում է գովազդային ակցիաներ, աջակցություն ԶԼՄ-ներից և բազմազան զվարճալի միջոցառումներ (փառատոններ, տոնակատարություններ և այլն): Ենթադրվում է, որ շնորհիվ այդ «նորարարության», Շոտլանդիա այցելության մակարդը նոր ռեկորդային ցուցանիշների կհասնի: Մտքի զարգացման համար պետությունը մոտավորապես 6 միլիոն դոլարի ներդնումներ կանի միայն այս տարվա ընթացքում: Հաջորդ չորս տարիների ընթացքում տուրիստական արշավի զարգացման համար կներդնեն 21 միլիոն դոլար: Նշենք, որ պետության ներդնումներից 3,5 միլիոնը կստանա ոչ թե Շոտլանդիան, այլ հենց փոքրիկ Ինվերնեսս քաղաքը, որի մոտ էլ գտնվում է Լոխ-Նեսս լիճը:
Գանձապետարանի գլխավոր քարտուղար Դեննի Ալեքսանդրը հայտնել է, որ իրենց թիմը ուրախ է նման գումարի ներդրում անել Մեծ Բրիտանիայի գեղեցիկ վայրերից մեկի զարգացման համար: Ինչպես նաև նա հայտարարել է, որ խելամիտ է լիճը գլխավոր տեսարժան վայր դարձնելու գաղափարը և այդ կերպ զարգացնել այդ ուղղությունը, քանի որ դա նաև «ապրող» է: Այնտեղի հրեշը հայտնի է ողջ աշխարհում: Բացի այդ, իհարկե միջազգային զբոսաշրջության զարգացումը բարենպաստ կլինի Շոտլանդիայի տնտեսական դրության համար: