Աբերդինի օդանավակայանում պետք է արագ հրաժեշտ տալ

Շոտլանդական օդանավակայանը ներկայացրել է օդանավակայանում կայանման նոր ռազմավարություն: Սպասման տասը րոպեն կարժենա  1 ֆունտ, իսկ նրանց, ովքեր կգերազանցեն այդ սահմանափակումը, սպասվում է 30 ֆունտ տուգանք: Աբերդինի օդանավակայանը ներկայացրել է ավտոկայանման նոր սակագները Twitter-յան իր էջում դեռևս անցած տարվա  հոկտեմբերին և միանգամից ստացել օգտատերերի բազմաթիվ արձագանքները, ովքեր այդ տուգանքը անվանել են  «ծիծաղելի» և «կողոպտիչ»:

In the airport Aberdeen need to quickly say goodbye

Չնայած դրան՝ օդանավակայանը այնուամենայնիվ ներկայացրեց կայանման նոր սակագինը՝ հայտարարելով, որ դիմավորողները և ճանապարհողները կարող են թողնել իրենց մեքենան անվճար կայանատեղիում, որտեղից մինչև սպասասրահ կարելի է հասնել ավտոբուսով: Լուտոնը դարձավ Մեծ Բրիտանիայի առաջին օդանավակայանը, որը ներկայացրեց «kiss and drop» սակագինը 2009 թվականին.  1 ֆունտ 15 րոպեի դիմաց, բայց այդ ժամանակից ի վեր վճարը ավելացել է կրկնակի անգամ:

In the airport Aberdeen need to quickly say goodbye

Շատ օդանավակայաններ են վերցրել այս ռազմավարությունը: Լիդս Բրեդֆորդում գանձում են   2 ֆունտ կես ժամվա համար: Բերմինգեմում, Իստ Միդլանդում, Բելֆաստում, Նյուքասլում և Բրիստոլում գանձում են   1 ֆունտ  20 րոպեյվա համար:

 

You might also like