Վերականգնված Ապակու թանգարանը կբացվի Մուրանոյում փետրվարի 9-ին՝ գլուխգործոցների յուրահատուկ ցուցադրությամբ. Barovie գավաթներից, մինչև ցուցանմուշներ՝ ստեղծված Սկարպի, Սեգուզոյի, Մարտինուցիի և Բարբինայի կողմից:
Առաջին անգամ թանգարանում կցուցադրվի վենետիկյան ուլունքների հավաքածուն: Եվ սա թանգարանի «նոր դեմքի» միայն մի մասն է, որը ենթարկվել է արմատական նորացման և վերակազմավորվել է վերջին տեխնոլոգիայով: Մուրանոյի Ապակու թանգարանը, որը Վենետիկի Քաղաքացիական հիմնադրամի տասներկու թանգարաններից մեկն է, համարվում է, թերևս, աշխարհում միակ վայրը, որտեղ ապակու արտադրության արվեստը ներկայացվում է հենց սկզբից:
Այստեղ կան հռոմեական ապակու օրինակներ, որոնք ստեղծվել են մ.թ.ա. երրորդից առաջին դարերում, Մուրանոյի ապակեգործների առաջին փորձերը, Վերածննդի դարաշրջանի, XVIII դարի նորարարական վիրտուոզների և ХХ դարի նոր օրիգինալ ձևերի նմուշներ: