Դուբայի տեսարժան վայրերը՝ 360 աստիճանով

Վիրտուալ տուրը Դուբայով, որը ցույց կտա քաղաքի բոլոր տեսարժան վայրերը 360  աստիճան դիտանկյունով, հասանելի է դարձել համացանցում: Dubai360 անունը կրող նոր նախագիծը մշակվել է 18  ամիս և ներառում է շուրջ 18 հազար պանորամային լուսանկար և տեսանյութ:

Dubai360

Ինտերակտիվ տուրը հասանելի է բոլոր  ցանկացողների համար: Բացի մշակութային տեսարժան վայրերից, հյուրերը նաև կարող են ծանոթանալ քաղաքի հյուրանոցներին, տրանսպորտային ենթակառուցվածքներին և օդանավակայաններին:

Dubai360

Ավելի քան 500 հազար լուսանկար է օգտագործվել քաղաքի ստատիկ համայնապատկերը ստեղծելու համար  (Timelapse): Պանորաման ինտերակտիվ է և թույլ է տալիս օգտատերերին ընտրել այն դիտելու գործառույթներից  մեկը:

Dubai360

You might also like