Լոնդոնում արգելել են սելֆիի շտատիվի օգտագործումը

Բրիտանական մայրաքաղաքը սկսել է պայքարել «սելֆիի համար նախատեսված ձողերի» դեմ, որոնք գնալով մեծ տարածում են գտնում զբոսաշրջիկների շրջանում: Ինքնանկար անելու մոնոպոդները  անվտանգության նկատառումներով արգելվել են  օգտագործել Լոնդոնի բոլոր համերգային հրապարակներում:

selfie stick

Մասնավորապես, մոնոպոդի օգտագործումը արգելված է հայտնի O2  Արենայում, որի  մամուլի քարտուղարության հայտարարությունում ասվում է. «Մենք ողջունում ենք սելֆին, բայց, խնդրում ենք, շտատիվները թողեք տանը»:

selfie stick

Մոնոպոդի արգելքը վերաբերվում է նաև «Ուեմբլիին», որտեղ դրա առկայությունը  «կարող է պատճառ հանդիսանալ միջոցառմանը ներկա գտնվելու մերժման համար»: Սելֆիի շտատիվի օգտագործումը  արգելվել է նաև լոնդոնյան «Արսենալ» և «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբների մարզադաշտերում, որոնք որոշել են իրենց խաղերին չթողնել մոնոպոդով երկրպագուներին:

You might also like