Նորզելանդացին պիկնիկ է կազմակերպել հրաբխի եզրին

Էքստրեմալ հանգիստը շատ զբոսաշրջիկների մոտ ասոցացվում է ակտիվ ֆիզիկական աշխատանք պահանջող գործողությունների հետ: Սակայն մարշմելոուի տաք հատիկներով պիկնիկը նույնպես կարող է հետաքրքրել էքստրիմի սիրահարներին:

 Simon Turner Ալպինիստ և հրաբխագետ Սայմոն Թյորները այցելել է Խաղաղ օվկիանոսի Ամբրիմ կղզի, որպեսզի պիկնիկ կազմակերպի հրաբխային լավայի ակտիվ լճի եզրին: Լճի ջերմաստիճանը կազմում է 1100  աստիճան Ցելսիուս:

 Simon Turner Վայելելով իր հետ տարած սառը գարեջուրը՝ նորզելանդացին զեֆիր է տապակել: Սակայն, չնայած հաճելի ժամանցին, Թյորները հիշեցրել է բոլոր նրանց, ովքեր կցանկանան կրկնել իր փորձը, որ իր գործողությունները անվտանգ չեն:

You might also like