Air France-ը անվճար կբաժանի Charlie Hebdo ամսագրի նոր համարը

Փարիզից մեկնող ուղևորները կարող են անվճար ստանալ Charlie Hebdo ամսագրի նոր համարի օրինակը: Հատուկ այդ նպատակով Air France-ը ձեռք է բերել 20 000 օրինակ:

Charlie Hebdo: AirFrance

Այդ կերպ ֆրանսիական ավիափոխադրողը ցուցադրել է իր աջակցությունը պարբերականին և համերախշությունը ահաբեկչության դեմ ցուցարարների հետ:

Charlie Hebdo: AirFrance

Գրասենյակում ահաբեկչական հարձակումից հետո լույս տեսած համարը վաճառվել է ռեկորդային 5  միլիոն տպաքանակով՝ սովորական 60 հազարի փոխարեն: Ամսագիրը կբաժանվի Շարլ դը Գոլ և Օրլի օդանավակայանների սպասասրահում:

You might also like