Ֆլորիդան սպասում է նուդիստներին

Հաջորդ ամառ Ֆլորիդայի Թամա բեյում (Tampa Bay) սպասում են Եվրոպայի հազարավոր նուդիստներին: Պասկո  (Pasco) շրջանի ներկայացուցիչները զբոսաշրջային հարկերից ծախսել են 4 հազար դոլար տեղական լողափների առաջխաղացման  և Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից և Մեծ Բրիտանիայից շուրջ  19 միլիոն նատուրիզմի երկրպագուներին դեպի իրենց լողափները գրավելու համար:

«Նրանք կարող են գալ և ստեղծել իրանց ճամբարը Պասկոյում, ինչը շատ մոտ է Կենտրոնական  Ֆլորիդայի քաղաքներին»,-նշում է տեղացի   էնտուզիաստ Փոլ Բրենոտը:

Գովազդային արշավը կսկսվի 2012 թվականի գարնանը: Տեղական նուդիստական համայնքը հուսով է տեսնել եվրոպացի կոլեգաներին հուլիս-օգոստոս ամիսներին Պասկոյում,  քանի որ դա լավագույն շրջանն է ներքին տուրիզմի համար: Զբոսաշրջային հարկերը նուդիստ հյուրերից գանձվում է արդեն 20 տարի, սակայն սա առաջին անգամ է, որ այդ գումարը ծախսվում է «մերկ հանգստի» գովազդի համար:

You might also like