Երգիծական CharlieHebdo շաբաթաթերթի խմբագրությունում 2015 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած ահաբեկչությունը Փարիզում չի վախեցրել զբոսաշրջիկներին: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում Զբոսաշրջության զարգացման գործակալությունը, որի ներկայացուցիչները նշել են, որ նախարարության գրասենյակ ոչ ոք չի դիմել:
Բացի այդ,գործակալությունը հայտնել է, որ զբոսաշրջիկների շատ քիչ տոկոսն է ուղևորությունից առաջ ճշտում տուրօպերատորներից, թե ներկայումս չին իրավիճակում է անվտանգությունը Փարիզում: Չի նկատվում նաև ուղեգրերից հրաժարում: Ներկայումս Ֆրանսիայի հասարակական վայրերում սահմանված է անվտանգության խիստ վերահսկողություն, այնպես որ, գործակալության հավաստմամաբ, զբոսաշրջիկները մտահոգվելու առիթ չունեն: Փարիզը՝ ինչպես երկրի մնացած քաղաքները, շարունակում է ապրել բնականոն կյանքով: