Հայտնի է դարձել 2014 թվականի ամենաշատ այցելվող թանգարանը

Լուվրը պահպանեց իր տիտղոսը` դառնալով աշխարհում զբոսաշրջիկների շրջանում ամենաշատ այցելվող թանգարանը: Փարիզի կենտրոնում գտնվող աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Լուվրը, 2014 թվականի ընթացքում ընդունել է ավելի քան 10 միլիոն այցելու՝ անցնելով նախորդ տարվա սահմանած ռեկորդը. 2013 թվականին Լուվր է այցելել մոտավորապես 9.3 միլիոն զբոսաշրջիկ:

LouvreԹանգարանի աշխատակիցները հաշվել են, որ այցելուների ընդհանուր քանակի մոտավորապես  70 %-ը օտարերկրացիներ են: Լուվրը առավել հայտնի է ԱՄՆ-ից, Չինաստանից, Բրազիլիայից և Մեծ Բրիտանիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում: Ընդ որում, այն փաստը, որ  թանգարան այցելողի միջին տարիքը մինչև 30-ն է, փորձագետների կարծիքով շատ կարևոր և անսպասելի է, քանի որ հաճելի է համարել, որ երիտասարդ սերունդը չի զլանում ուշադրություն դարձնել մշակութային կենտրոններին:

You might also like