Ավստրիական FlyNiki ավիաընկերությունը բացել է 10-րոպեանոց ավիաթռիչք Վիեննայից Բրատիսլավա. հատնում է Daily Telegraph պարբերականը: Այս երթուղով առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել ապրիլի 2-ին:
Չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել FlyNiki ավիաընկերության կայքում 29 եվրոյով: Ավստրիայի և Սլովակիայի մայրաքաղաքների միջև հեռավորությունը կազմում է շուրջ 80 կմ: Աշխարհում ամենակարճ չվերթը համարվում է Մեծ Բրիտանիայի հյուսիսում գտնվող Բեսթրեյ և Պապա Վեսթրեյ կղզիների միջև չվերթը, որը տևում է շուրջ 47 վայրկյան: