Մարդկանց կվերադարձնեն լավ բարքերը

Խելախոսների և ինտերնետի աննախադեպ ժողովրդականության այս շրջանում մարդիկ հաճախ ճաշի սեղանի շուրջ շեղվում են, նույնիսկ, եթե կիսում են կերակուրը մեկ այլ անձի հետ: Հոլանդացի դիզայներ Մարլեն Յանսենը կոչ է անում վերադառնալ լավ բարքին սեղանի շուրջ իր De Tafelwip նախագծով:

De Tafelwip

Խոսքը զվարճալի և տարօրինակ սեղանի մասին է, որը պատրաստված է ճոճանակների նմանությամբ, որի հակառակ կողմերում նստած են երկու մարդ՝ պահելով հավասարակշռությունը: Զվարճալի սեղանը կհետաքրքրացնի ճաշի ընթացքը և կհիշեցնի լավ բարքերի մասին, օրինակ, այն մասին, որ չի կարելի լքել սեղանը, քանի դեռ զուգընկերը չի ավարտել ճաշը. այս դեպքում դա վտանգավոր է այնքանով, որ մյուս սեղանակիցը պարզապես կընկնի գետնին:

De Tafelwip

Այս նախագիծը կվերակենդանացնի մեր դաստիարակությունը՝ հիշեցնելով այն մասին, որ բջջային հեռախոսները, հեռուստատեսությունը և ինտերնետը տեղ չունեն ճաշի սեղանի շուրջ:

You might also like